Logo

Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները

16:40 / 05.04.2023ՍՊՈՐՏ
null

Երևանում ապրիլի 15-23-ը կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի այս պահին բոլոր ուժեղագույն ծանրորդները: Մասնավորապես, 2021 թվականին Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում մեդալակիր դարձած բոլոր եվրոպացիները ժամանելու են Երևան: Իհարկե, Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդների ներկայությունն էլ ավելի կմեծացներ մրցակցությունը, սակայն Ծանրամարտի եվրոպական միությունը չհաստատեց նրանց մասնակցությունը, թեև նախնական ցուցակում երկու երկրները ներկայացրել էին մասնակից մարզիկների ցանկը:

Երկու երկրների հավաքականներում էլ կան մարզիկներ, որոնք կարող էին պայքարել ամենաբարձր հարգի մեդալների համար։ Մասնավորապես, բելառուս Եվգենի Տիխանցովը 2019թ. աշխարհի չեմպիոնն է 102 կգ քաշային կարգում, գերծանր քաշային Էդուարդ Զյազուլինն էլ կարող էր պոկում վարժությունում ձեռնոց նետել առաջատարներին, իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում կարող էինք ականատես լինել ծանրամարտի բազմաթիվ աստղերի ելույթների՝ Օլեգ Մուսոխրանով, Սերգեյ Պետրով, Վյաչեսլավ Յարկին, Ռոման Չեպիկ, Արտյոմ Օկուլով, Տիմուր Նանիև, Ալեքսեյ Լովչև… Հատկապես ինտրիգային կլիներ վերջինիս ելույթը: Աշխարհի նախկին ռեկորդակիրը, որի սահմանած ռեկորդները չեղարկվեցին արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով, երկարամյա որակազրկումից հետո վերադարձել է մրցահարթակ, աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում, ու թեև գերծանր քաշային կարգում դժվար թե կարողանար պայքարել ոսկե մեդալի համար, սակայն բրոնզե մեդալի լուրջ հավակնորդ կարող էր լինել:

Կանանց Ռուսաստանի հավաքականում աչքի էր ընկնում Տատյանա Կաշիրինայի ներկայությունը, որը պետք է մրցեր մինչև 87 կգ քաշային կարգում:

Եվրոպայի առաջնության ընթացքում կլինեն մի քանի դիմակայություններ, որոնք ավելի կհետաքրքրացնեն մրցաշարը: Հատկապես հետաքրքիր են լինելու տղամարդկանց մրցաշարի միջին և ծանր քաշային կարգերի մրցելույթները: VNews-ը ներկայացնում է երևանյան ԵԱ-ի ամենահետաքրքիր դիմակայությունները, որոնց ընթացքում մարզասերները կարող են ոչ միայն հետաքրքիր ու լարված պայքար տեսնել, այլ նաև ռեկորդներ ակնկալել:

73 կգ քաշային կարգ