Logo

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը

17:09 / 27.10.2022Այլ մրցաշարեր
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ իսրայելական «Մաքաբի Հայֆայի» դարպասն ուղարկած առաջին գոլը լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 

Այդ խաղում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դարձել էր դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ ՊՍԺ-ն հաղթանակի էր հասել 7-2 հաշվով:

🙌 Leo Messi wins Goal of the Week 👏👏👏#UCLGOTW | @Heineken pic.twitter.com/HLLkhsaI5W

— UEFA Champions League (@ChampionsLeague) October 27, 2022

Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին տուրից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել անգլիական «Լիվերպուլը», պորտուգալական «Պորտուն», Միլանի «Ինտերը», մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», իտալական «Նապոլին», Լիսաբոնի «Բենֆիկան» ու բելգիական «Բրյուգեն»: